Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը դատապարտվեց 9 տարի 10 ամիս ազատազրկման

Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը հայտնի «օրենքով գող» Զախարի Քալաշովին՝ Շաքրո Մոլոդոյին, դատապարտել է 9 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման: Նա իր պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում:

Դատավարության շրջանակում նրա ամենամտերիմ հանցակիցներից մեկը՝ «Իտալացի» մականունով Անդրեյ Կոչույկովը, դատապարտվել է 8 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման: Հայտնի է, որ երկուսն էլ մեղադրվել են դրամաշորթության համար:

Ընդհանուր առմամբ, գործի շրջանակում քննվել է 12 մարդ, Շաքրո Մոլոդոյից և «Իտալացուց» բացի՝ մյուս 10 հոգու ազատազրկման ժամկետներն ավելի փոքր են եղել:

Նշվում է, որ դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում:

https://youtu.be/oh7E38isHco

Please enter a valid URL