Այսօր Արցախի Մարտակերտի շրջանում ականի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների անուններ են Պավել Ակոպով, Սամսոն Ավանեսյան և Մարատ Պետրոսյան: Այս մասին հայտնում է HALO Trust ականազերծմամբ զբաղվող կազմակերպությունը: Զոհվածները կազմակերպության աշխատակիցներ են եղել:
Տեղեկացնենք նաև, որ միջադեպի հետևանքով երկու հոգի էլ վիրավորվել են: Նրանք բուժում են ստանում Ստեփանակերտի հոսպիտալում։