Search
Close this search box.

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի պատանի չեմպիոնների անունները

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Հայտնի են բոլոր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնները։

Տղաների պայքարում լավագույնն են ճանաչվել 50 կգ քաշային Անդրանիկ Պապեյանը, 56 կգ քաշային Այաս Պողոսյանը, 62 կգ քաշային Գոռ Գալստյանը, 69 կգ քաշային Ռուբիկ Եղոյանը, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը, 85 կգ քաշային Էրիկ Մակարյանը, 94 կգ քաշային Պողոս Խարբությանը և +94 կգ քաշային Յաշա Մինասյանը:

Աղջիկներից ըստ քաշային կարգերի չեմպիոններ են դարձել 44 կգ քաշային Ալեքսանդրիա Գրիգորյանը, 48 կգ քաշային Մարիամ Հայրապետյանը, 53 կգ քաշային Տանզելիա Գրիգորյանը, 58 կգ քաշային Անուշ Արշակյանը, 63 կգ Էլեն Հարությունյանը, 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, 75 կգ քաշային Միլենա Խաչատրյանը և +75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը:

Please enter a valid URL