Search
Close this search box.

68 մարդ Է զոհվել բանտում տեղի ունեցած հրդեհից

Վենեսուելայում առնվազն 68 մարդ Է զոհվել Կարաբոբո հյուսիսային նահանգի բանտերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, ավելի վաղ կալանավորների խռովություն Էր բռնկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին Twitter-ում հայտնել Է երկրի գլխավոր դատախազ Թարեք Ուիլյամ Սաաբը:

«Հասարակայնությանը տեղեկացնում ենք, որ Կարաբոբոյի Պետական ոստիկանության բանտում տեղի ունեցած սարսափազդու իրադարձությունների հետեւանքով, որտեղ ենթադրյալ հրդեհից 68 մարդ Է զոհվել, մենք չորս դատախազ ենք նշանակել այդ դրամատիկ իրադարձությունների հանգամանքները պարզելու համար»,- գրել Է Սաաբը:

Նա ճշտել Է, որ, նախնական տեղեկությունների համաձայն, զոհվածներից 66-ը տղամարդիկ են եւ երկուսը՝ կանայք, որոնք պատժական հիմնարկում Էին գտնվում որպես այցելուներ: «Երաշխավորում ենք, որ կանցկացնենք համակողմանի հետաքննություն՝ անհապաղ պարզելու այդ իրադարձությունները, որոնք սգի են մատնել տասնյակ վենեսուելական ընտանիքների»,- գրել Է Սաաբը Twitter-ում զետեղված մեկ այլ հաղորդագրության մեջ: Նա խոստացել Է բացահայտել ողբերգության մեղավորներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Please enter a valid URL