Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին Բաքվում Ալիեւի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերով։ Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում։ Երկրների տարածքային ամբողջականության, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պաշտպանությունը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի», -ասել է Իրանի նախագահը։