Բեռլինում ավարտվել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը…Մրցաշարի հաղթող է դարձել Ֆաբիանո Կարուանան,ով և կմրցակցի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:
Բեռլինում ավարտված մրցաշարից հետո իր ազերի երկրպագուներին է դիմել և իր facebook-յան էջում գրառում է կատարել ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովը,ով ՌԴ-ն ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ հավաքելով 8 միավոր կիսեց 2-3 տեղերը, բավական ուշագրավ բացահայտումներ է արել:
«Ես չեմ դժգոհում: Ընդամենը ինձ լսեք: Ես ձեզ լսում էի,չնայած շատ սուղ ժամանակ ունեի: Չնայած ես ադրբեջանցի եմ,բայց ոմանցից նկատում էի,որ աջակցում էին իտալացուն (Ֆաբիանո Կարուանան ազգությամբ իտալացի է) կամ հային (նկատի ունի Լևոն Արոնյանին)»,-դժգոհել է Մամեդյարովը:
Ազերի շախմատիստի այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է,թե ինչ մակարդակի վրա է գտնվում հայատյացությունն Ադրբեջանում:
Գագիկ Համբարյան