Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հեռացել է տրիբունայից այն բանից հետո (74′), երբ Իսպանիայի հավաքականը 6-րդ գնդակն է ուղարկել արգենտինացիների դարպասն ընկերական խաղում (6:1): Այս մասին գրում է armsport.am-ը:
Մեսսին, հիշեցնենք, մարզման ժամանակ ծնկատակի ջլի թեթև վնասվածք էր ստացել և չէր կարողացել մասնակցել այդ խաղին:
Արգնետինայի հավաքականի մարզչական շտաբը որոշել էր ռիսկի չդիմել և հանգիստ տրամադրել իր առաջատարին:
Նշենք՝ Իսպանիայից կրած պարտությունն Արգենտինայի հավաքականի համար հակառեկորդի կրկնություն է դարձել:
1958 թվականին Արգենտինայի ընտրանին նույն՝ 1:6 հաշվով պարտվել է Չեխոսլովակիային, իսկ 2009 թվականին՝ Բոլիվիային: