Search
Close this search box.

«Ժամանակ». Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), այլեւս ՀՀԿ խորհրդի անդամ չէ

«Ժամանակ. թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), այլեւս ՀՀԿ խորհրդի անդամ չէ: Մեզ հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ ինքը արդեն ՀՀԿ խորհրդի անդամ չէ, չի մասնակցում նիստերին, տեղյակ չէ՝ իրեն հեռացրել են, ազատել են, թե ինչ են արել:

«Ես այսօր գործարար աշխարհի մեջ եմ, ես իմ աշխատանքով եմ զբաղվում, փորձում եմ աշխատատեղեր ստեղծել, նոր գործընկերներ գտնել:

Բիզնեսում խոչընդոտը կուսակցությունը չի ստեղծում, որ ինքն էլ փրկի: Խոչընդոտն օրենքների որոշակի դժվարություններ առաջացնելն է: Կա օրենքների որոշակի շարք, որը խոչընդոտներ, դժվարություններ է առաջացնում տնտեսվարողների մոտ: Ես հավատացած եմ, որ նոր վարչապետը անպայման կվերանայի այդ օրենքները եւ կվերացնի բոլոր խոչընդոտները»,-նշեց գործարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL