Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի կինոսրահներում բազմաթիվ դռներ արգելափակված են եղել կինոդիտման ժամանակ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը:
«Պարզվել է, որ դռներից շատերը, որտեղ հիմնականում երիտասարդությունն է գտվել, դա չորրորդ հարկն է, այնտեղ, որտեղ երիտասարդների համար նախատեսված խաղասենյակներն ու երեք կինոսրահ է տեղակայված, արգելափակված են եղել, փակված», — ասել է Բաստիրկինը:
Երկրի ղեկավարը հետաքրքրվել է, թե ինչու է այդպես պատահել:
«Մենք այժմ պարզում ենք, թե ինչու է այդպես պատահել: Վարկածներից մեկի համաձայն՝ դա արվել է, որպեսզի տոմս չունեցող երիտասարդները չմտնեն կինոսրահ: Փակել էին մինչև կինոցուցադրության ավարտը, ոչ ոք չի մտել և դուրս չի եկել», — ասել է քննչական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 64 մարդ մահացել, նրանց թվում՝ 41 երեխա: