Search
Close this search box.

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հայր ու որդի են մահացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գանձակ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 25 US 160 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ծառին. ուղևոր՝ 2008 թ. ծնված Խ. Հ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել Գավառի ԲԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Խ. Հ.-ի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է նաև վարորդը, ով երեխայի հայրն էր։

Please enter a valid URL