Search
Close this search box.

«Ուզում եմ ոչ թե լացել, այլ հեկեկալ». Պուտինը մարտի 28-ը սգո օր է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրում մարտի 28-ն ազգային սգո օր հայտարարելու մասին: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մշակութային հաստատություններին և հեռուստառադիոընկերություններին առաջարկել չեղարկել ժամանցային ծրագրերն ու սգո օր հայտարարել»,- ասվում է հրամանագրում:

Ավելի վաղ Պուտինը՝ խոսելով ողբերգության հետևանքով զոհված երեխաների թվի մասին, նշել էր, որ «ցանկանում է ոչ թե լացել, այլ հեկեկալ»: Ըստ նրա՝ այդ տեղեկություններից հետո «այլ զգացմունքներ են առաջանում»:

Please enter a valid URL