Ամբողջ աշխարհի հետազոտողները նոր կյանք են փնտրում ինչպես մոլորակի վրա,այնպես էլ մոլորակից դուրս՝ տիեզերքում: Նրանցից մեկը՝ Ջորջ Գրեխ կեղծանունով, վերջին շրջանում YouTube-ի իր էջում տեսանյութեր է հրապարակում ՝ տալով օտարականների գոյության մասին վկայություններ: Վերջերս կիսվել էր նաև տեսանյութով, որտեղ, իբր գտել էր մեռած այլմոլորակային:
Իսկ օրերս նա տեղադրեց «Ապոլոն-17»-ի տիեզերագնացների կողմից արված լուսանկարները, որոնք, ըստ հետազոտողի, հստակորեն ցույց են տալիս լուսնի մակերեսին երևացող անիվը:
Զարմանալի է, իհարկե, բայց Ջորջը մեկ այլ զարմանահրաշ փաստ էլ է արձանագրում: Մի քանի լուսանկարներում, որոնք արվել են անիվը ֆիքսելուց մի քանի րոպեների տարբերությամբ, այլևս անիվ չի երևում:
Օգտատերերի խոսքով անիվը կարող էր լինել պարզապես նկարահանման ընթացքում առաջացած խնդիր: Նրանցից ոմանք նույնիսկ հայտնել են, որ ամերիկացիները չեն եղել Լուսնի վրա, իսկ անիվը պարզապես հայտնվել է ստուդիայում՝ որտեղ իրականացրել են լուսանկարները: