Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած Газ 32213 մակնիշի 0859 Տ համարանիշի և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց։ Դ
Газель-ը սպասարկում է թիվ 57 երթուղին, վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած է, և նա իրավունք չի ունեցել մարդատար Газель վարելու, քանի որ, պարզվել է, որ նա վարորդական իրավունքի այն կարգը չունի, որով վարել է Газель-ը։ Վարորդը նաև ունի հաշմանդամության կարգ. ձախ ձեռքը հաշմանդամ է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Газель -ի վարորդը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։