Այրված «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհային ազդանշանային համակարգը մարտի 19-ից գտնվել է անսարք վիճակում: Այս մասին Կեմերովոյում ՌԴ նախագահի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, փոխանցում է Life-ը:
Բաստրիկինի խոսքով՝ համակարգի նորոգման աշխատանքներով «ոչ ոք չի զբաղվել»: Բացի այդ, Քննչական կոմիտեի նախագահն պատմել է, որ առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը հրդեհի բռնկումից հետո չի միացրել ազդարարման համակարգը, որը, ի րատբերություն ազդանշանայինի, գործում էր: «Մենք չենք կարող դրան խելամիտ բացատրություն տալ, ինչ-որ չպատրաստված անձնավորություն»,- ասել է Բաստրկինը:
Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհը սկսվել էր մարտի 25-ին՝ կիրակի օրը: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ: Պարզվել է 25 մարդու ինքնությունը: Ողբերգության կապակցությամբ մարտի 27-ին Կեմերովոյի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել: