Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի քրեական գործով ձերբակալվել Է «Սիստեմնի ինտեգրատոր» ընկերության ղեկավարը, ընկերություն, որն զբաղվել Է հակահրդեհային անվտանգության համակարգի մշակմամբ:
Մարտի 26-ին այս մասին հայտնել Է Telegram-կանալ 112-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ձերբակալված ձեռնարկատիրոջ անունն Է Իգոր Պոլոզինենկո:
Մնացած ձերբակալվածներն են առեւտրական կենտրոնի սեփականատեր Նադեժդա Սուդդյոնոկը, անվտանգության գծով նրա տեղակալը ու եւս մեկ կառավարիչ: 112-ի տվյալներով՝ նրանց ազգանուններն են՝ Սոբոլեւ եւ Նիկիտին:
Կեմերովոյի առեւտրական կենտրոնում հրդեհն սկսվել Է մարտի 25-ի ցերեկը: Պատահածի հնարավոր պատճառների թվում քննարկվում Է նաեւ հրկիզումը: Պատահածի փաստով հարուցվել Է քրեական գործ անզգուշությամբ մահ պատճառելու, հրշեջ անվտանգության պահանջների խախտման եւ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածներով: