Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել Է 64 մարդ: Այդ մասին, ինչպես գրում Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը: Հրդեհը Կեմերովոյի «Ձմեռային բալենի» չորս հարկանի առեւտրական կենտրոնում բռնկվել Է մարտի 25-ին: Հրդեհի օջախը գտնվում Էր վերին հարկում, որտեղ տեղավորված են մի քանի կինոսրահներ եւ մանկական խաղային գոտիները՝ ատրակցիոններով:
«Վերջնական թիվը 64 Է»,-ասել Է Պուչկովը լրագրողներին: Հրդեհից հետո բուժօգնության Է դիմել 51 մարդ, ինչի մասին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Բուժօգնության համար երեկ դիմել Է 48 մարդ եւ այսօր՝ երեքը»,-ասել Է նա սելեկտորային խորհրդակցության ընթացքում:
Ավելի վաղ արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հայտնել Է, որ զոհերի մեծ մասի նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի փորձաքննություն: Մարտի 26-ի առավոտյան օպերատիվ շտաբում հայտնել են բաց այրման վերացման մասին, սակայն մինչ այժմ չի հաջողվում ամբողջովին մարել հրդեհը: