ՌԴ Կեմերովո քաղաքի 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, հայեր կան. «Նախնական տեղեկություններով՝ տուժածների մեջ հայեր կան, առավել մանրամասն կհայտնենք քիչ հետո, երբ ամեն բան ճշտված լինի»,- հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի։
Զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում կա առնվազն 9 երեխա: