Search
Close this search box.

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ ԿարենԿարապետյանը ցավակցականհեռագիր է հղել ՌԴ վարչապետԴմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյումտեղի ունեցած ողբերգությանկապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորապես ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել: 

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում:

Ողբերգական այս ծանր պահին խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ  բոլոր տուժածներին մաղթում եմշուտափույթ ապաքինում»:

Please enter a valid URL