Search
Close this search box.

Արցախում մահացած զինծառայող Արմեն Հարությունյանը Երեւանից էր

Արցախում մարտի 24-ին ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում մահացած 19-ամյա Արմեն Հարությունյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել հունվարին: Արմեն Հարությունյանը ընտանիքի երկրորդ զավակն էր:

Մահացած զինծառայողի դիակն Արցախից երեկ տեղափոխվել է Երեւան, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ից տեղեկացրել էին, որ մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:

Please enter a valid URL