Մարտի 24-ին, ժամը 18:41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել եւ կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 5 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության եւ Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժնի պետերին:
Տուժածներ չկան: