SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 24-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ «աջ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ վիրավորը Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 66-ամյա Ռազմիկ Կարապետյանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվածքը ստացել է 1 օր առաջ, երեկոյան՝ իր տան բակում իրեն պատկանող հրացանը փորձարկելիս անզգուշությամբ ոտքին կրակելու հետևանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել նե նաև զենքը, որն առգրավել են, իսկ հետաքննիչի կողմից էլ նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություն: