«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
Մեզ հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը տեղափոխվել է Հայաստան: Նա այժմ Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի տեղակալն է: ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը դեռ թափուր է: Այս մասին մեզ մեկ շաբաթ առաջ հայտնել էր ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Ինչո՞ւ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը տեղափոխվեց Հայաստան, ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: «Եկել է ուրիշ պաշտոնի»,-ասաց նա:
Արդյոք ԼՂՀ-ում նրա աշխատանքն ավելի կարեւոր չէր: Նրան այնտեղ փոխարինող դեռ չեն գտել:
Կգտնեն, ինչո՞ւ չեն գտնի: Այն պաշտոնը, որտեղ ինքը եկել է, գեներալ-մայորի պաշտոն է, եւ լավ էլ աշխատում է»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: