Search
Close this search box.

«Ժամանակ». ԱԻՆ-ը ստուգումներ է սկսել հեղուկ գազի վաճառքով զբաղվող առևտրային կետերում, դրանց մեծ մասը դադարեցրել է գործունեությունը

«ԱԻՆ-ը սկսել է ստուգումներ իրականացնել հեղուկ գազի վաճառքով զբաղվող առևտրային կետերում, դրանց մեծ մասը դադարեցրել է գործունեությունը: Ֆորմալ հիմնավորումը անվտանգության նորմերի ապահովումն է:

Բայց ԱԻՆ մեր աղբյուրը պնդում է, որ ստուգումների հրահանգը իջեցրել է գազի Կարենը՝ նույն ինքը վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս համարում է, որ Հայաստանում գազի հետ կապված ամեն ինչ պետք է իր վերահսկողության տակ լինի, ինքը դրանից եկամուտ ունենա: Իսկ հեղուկ գազի առևտրով զբաղվողները մինչև այժմ մի տեսակ անտեսված էին, որովհետև համարվում էր, որ շրջանառության ծավալն այնպիսին չէ, որ ինչ-որ հետաքրքրություն ներկայացնի:

Մինչդեռ վերջերս այս ոլորտում աշխուժություն է նկատվել, ինչը և չի վրիպել վարչապետի սրատես աչքից»,-գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL