Search
Close this search box.

Մայիսյան գյուղում տան տանիք է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 05:35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:03-ին, մարվել՝ 07:10-ին:

Այրվել են տան տանիքի (225 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 120 քմ:

Please enter a valid URL