Search
Close this search box.

ԱՄՆ դատախազությունը չեղարկել է հայերի վրա հարձակված՝ Էրդողանի անվտանգության աշխատակիցների դեմ մեղադրանքները

ՄՆ դաշնային դատախազությունը հանել է մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 անվտանգության աշխատակիցների 11-ից, որոնք մեղադրվում էին հայ և քուրդ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար, ովքեր 2017թ. մայիսին Վաշինգտոնում անցկացրել են խաղաղ ցույց, ընդդեմ Էրդողանի Միացյալ Նահանգների այցի:

«15 զինվորների վերաբերյալ ԱՄՆ որոշումը լարվածություն է ստեղծel ԱՄՆ-ի 7 Թուրքիայի հարաբերություննրում, ում հետ Թրամփը փորձում է վերականգնել հարաբերությունները որպես իսլամական պետության դեմ պայքարի առանցքային դաշնակից: Նրանց մեծամասնության դեմ մեղադրանքները հանելը ուղղված է Վաշինգտոնի և Անկարայի միջև լարվածության մակարդակի նվազեցմանը»,- գրում է The Wall Street Journal- ը:

Նշվում է, որ 2018 թ. փետրվարին դատախազությունը հրաժարվել է մեղադրել խաղաղ ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվող յոթ մարդու: Այնուամենայնիվ, դատախազության կողմից արված մեղադրանքների փաստի մասին համապատասխան հայտարարությունը չի արվել:

Դատախազությունը նաև ասել է, որ Էրդողանի չորս անվտանգության աշխատակիցների և Կանադայի երկու քաղաքացիների դեմ մեղադրանքները մնում են ուժի մեջ:

Please enter a valid URL