ՀՀ կառավարությունն ընդունեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը գումար հատկացնելու, գործադիրի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցի կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Նուբարաշեն» ՔԿ-ի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցի կապիտալ վերանորոգումը դարձել է խիստ անհրաժեշտ և հրատապ` կանխելու համար հակասանիտարական վիճակը համաճարակայինի վերափոխման վտանգը:
Ըստ նախագծի հիմնավորման, կապիտալ շինարարության աշխատանքների իրականացումը թույլ կտա բարելավել կալանավայրերում պահվող անձանց և դատապարտյալների կոմունալ, կոմունալ-կենցաղային պայմանները և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին հարակից տարածքի սանիտարական վիճակը: