«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՍԴ նախագահի քվեարկությունից հետո ,Ելքիե լիդերներն Արամ Սարգսյանի սենյակում զրուցում էին, հետո, կատակելով, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց տվեցին հեռախոսներում ֆիքսած ,դեմե քվեարկությունը: Նիկոլ Փաշինյանին հարցրինք` Դուք ինչո՞ւ չեք ցույց տալիս Ձեր նկարածը, կարո՞ղ է «կողմç եք քվեարկել։ ,Քվեարկել եմ կուսակցության որոշման համաձայնե,- ասաց նա: Ասում են՝ Ելքի լիդերներն իրար հետ այն չեն, միմյանց նկատմամբ նեպրիյազն ունեն, ողջ օրը կռիվ են անում:
«Կուսակցությունում շատ լավ, աշխատանքային մթնոլորտ է, եւ էն, ինչի շուրջ մենք համաձայն ենք, դա հրապարակային է, ինչի շուրջ համաձայն չենք, նույնպես հրապարակային էե,- ասաց Փաշինյանը: Իսկ առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք ներքաղաքական ֆորսմաժորը։
«Ֆորսմաժոր՝ նշանակում է անհաղթահարելի իրավիճակ, վիճակ, որը հնարավոր չէ կանխատեսել, հետեւաբար՝ կանխատեսել անկանխատեսելին, նույնպես հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը` միաժամանակ նշելով, որ փողոցային պայքարում իրենց համար անընդունելի են բռնության կոչերը, ոչ քաղաքական զարգացումները»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում