Մարտի 22-ին՝ ժամը 03:56-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1980թ. ծնված Ա. Ե-ը (գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ) բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել ցած:
Ոստիկանները և փրկարարները համատեղ ուժերով հետ են վերադարձրել Ա. Ե-ին կամրջի անվտանգ գոտի:
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: