Search
Close this search box.

Ստորագրահավաքային մարաթոն Շիրակի պետհամալսարանում (լուսանկար)

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խայտառակությունները Շիրակի պետհամալսարանում զավեշտալի բնույթ են ստանում…Հավաստի տեղեկությունների համաձայն` ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը մարտի 21-ին իր մոտ է հրավիրել ֆակուլտետների դեկաններին և հրահանգել վերջիններիս ամբիոնների վարիչների միջոցով ստորագրահավաք սկսել Գ.Համբարյանի և Հ.Խորիկյանի դեմ…
Սա արդեն ծիծաղելի չէ…Սա արդեն ողբերգություն է և զավեշտ…ՇՊՀ-ում ուսումնական գործընթացը խափանած և բուհը ծնկի բերած ռեկտորի գլխացավանքը շարունակում են մնալ Համբարյանն ու Խորիկյանը, նույնիսկ այն բանից հետո,երբ մարտի 15-ին վերջիններս ապօրինաբար ազատվեցին աշխատանքից…Ստորագրահավաք կազմակերպելով` Սահակ Մինասյանը երկու նպատակ է հետապնդում.
1.ստուգել մեր “ծպտյալ” կողմնակիրցներին…Այսինքն`ով չստորագրեց ուրեմն Համբարյանի և Խորիկյանի կողմնակիցն է…
2.մարտի 24-ին սպասվող շոու-հավաքին ընդառաջ Սահակ Մինասյանը փորձում է մի “ծանրակշիռ” փաթեթով հանդես գալ և ապացուցել իր հյուրերին,որ ամբողջ բուհը ուղղակի ատում է Համբարյանին և Խորիկյանին…
ՇՊՀ ռեկտորի այս քայլերը ևս մեկ ապացույց են, որ Սահակ Մինասյանի համար մարդիկ ընդամենը գործիք են… Ռեկտոր Մինասյանի համար Շիրակի պետհամալսարանում 1937 թիվն է…Հետաքրքիր է,ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը տեղյա՞կ են ՇՊՀ ռեկտորի մարդկաց նվաստացնող և իրավունքները ոտնահարող այս ծրագրից…Ըստ տեղեկությունների` ռեկտորը հրամայել է բոլորին ստորագրել հակահամբարյանական և հակախորիկյանական թղթի կտորը…Ըստ մշակված ծրագրի`ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այդ ամենը կներկայացնի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և դա կլինի այն ապացույցը,որ Սահակ Մինասյանի ընդունած որոշումը հիմնավորված է… Այսինքն`Սահակ Մինասյանը կատարել է, այսպես կոչված, կոլեկտիվի ցանկությունը, որը դեմ էր,որ Համբարյանը և Խորիկյանը բացահայտեին ռեկտորի բազմաթիվ հանցագործությունները և ապօրինությունները…Ինչպես կասեն այս պարագայում՝”Ինչ որ անում է մեծն Սահակը,լավ է անում…Ձեր գործը չէ…”:
Հավելեմ,որ մարտի 21-ին ռեկտորի հրամանով ստորագրահավաք է սկսվել նաև ՇՊՀ ՈՒԽ-ի նախագահ Արմեն Մելքոնյանի դեմ…Որոշ ժամանակ անց շատ ուսանողներ հերքել են,որ իրենք որևէ ստորագրություն են դրել այդ, ինչպես իրենք են բնութագրում, թղթի կտորի վրա (լուսանկարներ)…
Ի դեպ,Սահակ Մինասյանի ցանկությունները գոհացնելու համար յուահատուկ ակտիվություն են դրսևորում “Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ”-ի դեկան Թամարա Մելիքյանը(նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը),ով իրեն թույլ է տալիս գիշերը 12-ից հետո զանգահարել բուհի ՈՒԽ նախագահին (լուսանկար) և “Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ”-ի ոչ լեգիտիմ դեկան Օֆելյա Հովհաննիսյանը…
Հ.Գ.Կոմունիստ մանր չինովնիկի հոգեբանություն ունեցող ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանին խորհուրդ կտամ վերջ տալ այս կապիկությանը…Այլ կերպ հնարավոր չէ որակել այդ կրթական գործի Կոլումբոսի խայտառակ գործելաոճը…Միջնադարյան խավարամոլությունը և ստալինյան բռնապետական գործելաոճը վաղուց անցյալում է…Ամո՛թ է..

Please enter a valid URL