Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զ. փոստանջյանի դիմումը՝ Երևան քաղաքի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանին.
«Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.
2018 թվականի փետրվարի 14-ից Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենան թույլ չեն տալիս կայանելու Երևանի քաղաքապետարանի
(ք. Երևան, Արգիշտի 1) հետնամասում գտնվող կայանատեղիում:
Խնդրում եմ տրամադրել պարզաբանում, թե ինչո՞ւ էր նախկինում՝ 2017 թվականի հունիս ամսից մինչև 2018 թվականի փետրվարի 13-ը ներառյալ, թույլատրվում կայանել, իսկ 2018 թվականի փետրվարի 14-ից ինչո՞ւ չի թույլատրվում, և եթե առկա են թույլատրման և չթույլատրման վերաբերյալ իրավական ակտեր, ապա խնդրում եմ տրամադրել նաև տվյալ իրավական ակտերի պատճենները:
Խնդրում եմ նաև տրամադրել բոլոր այն մեքենաների ցանկը, որոնց թույլատրվում է կայանել Երևանի քաղաքապետարանի (ք. Երևան, Արգիշտի 1) հետնամասում գտնվող կայանատեղիում»,- նշված է դիմումի տեքստում: