Search
Close this search box.

Վոլոդյա Ավետիսյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում:

Ազատության հրապարակ բերված պաստառներից մեկի վրա գրված է, որ չպետք է թույլ տրվի Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավորումը և նշված են մի շարք պատճառներ՝ արտագաղթը, աշխատատեղերի բացակայությունը, հանքերի թալանը, համատարած չքավորությունը և մի շարք այլ պատճառներ:

Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ որոշել է այս քայլին դիմել մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների գործով «խայտառակ դատավարությունից հետո»: Այս քայլը նպատակ ունի հանրությանը հիշեցնել, որ օրենքի պետության համար պետք է պայքարել:

Please enter a valid URL