Search
Close this search box.

Այսուհետ հրավառության իրավունք կունենան բացառապես իրավաբանական անձինք. Տուգանքը՝ 1-2 մլն դրամ

ԱԺ-ին այսօր մարտի 21-ին, երկրորդ ընթերցմամբ 96 կողմ ձայներով միաձայն ընդունեց Հայաստանի տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելուն ուղղված «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ու հարակից փաթեթը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս փաթեթով առաջարկվում է, որ հրավառություն իրականացնող իրավաբանական անձինք դիմեն տեղական ինքնակառավարման մարմին, վճարեն թույլտվության տուրք՝ 50.000-300.000 դրամի սահմաններում եւ ստանա հրավառություն անելու թույլտվություն:

Սահմանված կարգը խախտողների համար նախատեսվում է տուգանք. առաջին անգամ 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքով, թույլտվությունը տրվելու է տարեկան կտրվածքով, որից հետո հրավառություն կազմակերպողը կարող է այն իրականացնել այնքան, որքան ցանկանում է:

Նա նաև տեղեկացրել է, որ այսուհետ հրավառության իրավունք կարող են ունենալ բացառապես իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք նման իրավունք չեն ունենալու: Կառավարությունը կսահմանի չափորոշիչներ, թե որոնք են կենցաղային հրավառությունները, և որոնք հատուկ նշանակության, որից հետո հստակ կլինի վերահսկողությունը:

Please enter a valid URL