Search
Close this search box.

«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը «անարգանքը» կուլ չի տվել. հարաբերությունները սրվել են. գործը հասել է Սերժ Սարգսյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ, Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի ջրերը կրկին մի առվով չեն հոսում։ Ամիսներ առաջ Սարգսյանը ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ էր նշանակել Մասիսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին, որը մարզպետի սրտով չէր, եւ Գրիգորյանն իր մոտ էր կանչել Խաչատրյանին, ստիպել հրաժարվել այդ պաշտոնից:

Բանն այն է, որ Խաչատրյանն Ալիկ Սերգեյիչի ընկերոջ կինն է, իսկ Գրիգորյաններն ամեն ինչ անում են մարզում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար։ Սակայն պարզվում է՝ Ալիկ Սարգսյանը կուլ չի տվել այս «անարգանքը»․ մեր տեղեկություններով՝ նա կատարվածի մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին եւ հաջողացրել, որ վերանայվի որոշումը։

Ռ․ Խաչատրյանը կրկին նշանակվել է ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ եւ մասնակցել ՀՀԿ տիկնանց ծաղկաձորյան հավաքին։ Այդ վերանշանակումից հետո Սարգսյաններ-Գրիգորյաններ հարաբերություններն ավելի են սրվել։

Չնայած ՀՀԿ մարզային եւ Արտաշատի կառույցներն Արտաշատ քաղաքի նույն շենքում են տեղակայված, սակայն կողմերը վերածվել են թշնամական բանակների»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL