Aravot.am-ը գրում է. Այսօր`մարտի 19-ին ժամը 12.30-ի սահմաններում Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող: Նա Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է: Զինվորը բազմաբեկոր հրազենային վիրավորում է ստացել բազկի, նախաբազկի եւ մարմնի այլ շրջանում: Վիրավորը ժամը 13-ի սահմաններում տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, այնտեղից մի քանի ժամ անց տեղափոխվել է Երեւան:
Մեր տեղեկություններով`վիրավոր զինծառայողի վիճակը միջին ծանրության է:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: