Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր փողոցում պատահաբար հանդիպելով Երևանի հայտնի ճարտարապետներից մեկին՝ հետաքրքրվեցի, թե ոչ անհայտ Լևոն Իգիթյանը ի՞նչ է արել, որ անընդհատ շեշտում է իր անցած ճանապարհը: Ասաց, որ ընդամենը Առնո Բաբաջանյանի արձանի պատվանդանն է նախագծել:
Փաստորեն, այդ մարդը պատվանդանից այն կողմ չի անցել: Հիմա էլ իրեն ճղելով, հանդես է գալիս որպես Տարոն Մարգարյանի պատվանդան՝ վիրավորելով Երևանի Ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամներին»:
Հիշեցնենք, որ այսօրվա ավագանու նիստում՝ ՀՀԿ-ական Լևոն Իգիթյանը դիմելով Զարուհի Փոստանջյանին նշել է. «Ես որ իմ արածները՝ երկրի համար, վզիդ դնեմ` գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»: