Search
Close this search box.

Երևանում միկրոավտոբուսը կանգառից դուրս կայանման շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Ոստիկանության Մաշտոցի բաժին հիվանդանոցից մարտի 18-ին հաղորդում է ստացվել, որ «հետույքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ղ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/3 հասցեի դիմաց թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը կանգառից դուրս կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արտակ Ղ.-ին խոհանոցային դանակով հարվածել է 1989 թ. ծնված Արթուր Հ-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.20-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Please enter a valid URL