Search
Close this search box.

«Ես որ իմ արածները վզիդ դնեմ` գրիժա կստանաս». Լևոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Երևանի ավագանու նիստում  ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը՝ անդրադառնալով «Երկիր ծիրանիի»՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու առաջարկին:

«Հայտնվել են մի չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդ երևակայությամբ մեզ տանում են դեպի քաղաքականություն: Տիկինը (Զարուհի Փոստանջյան-խմբ.) եղել է երկու անգամ ԱԺ պատգամավոր, էդ երկու ժամկետի ընթացքում ինքը մեզանից ստացել է 120 հազար դոլար՝ որպես աշխատավարձ: Ուզում եմ հասկանալ՝ դիմացն ի՞նչ ա ստացել էս երկիրը, ժողովուրդն ու հողը»,- Զարուհի Փոստանջյանի մասին այսպես արտահայտվեց ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը:

«Մի օր մեզ դատի ա տալիս,  «Նուբարաշեն» կնստացնեմ, գնահատականներ ա տալիս, ափռ-ցփռ թույլ ա տալիս վիրավորանքներ՝ քաղաքապետի նկատմամբ, ամեն մեկիս նկատմամբ: Ես կենսագրություն ունեմ, իմ կենսագրության տերն եմ և շատ լավ կենսագրություն ունեմ: Ամբողջ կյանքս երկրին եմ ծառայել, դեռ ոչինչ չարած, ոչ մի բան չարած՝ էդ մեծամտությունը, կատեգորիկ լինելը՝ ես էսպես եմ համարում, տո դու ո՞վ ես: Ես որ իմ արածները՝ երկրի համար, վզիդ դնեմ` գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»,- դիմելով Զ. Փոստանջյանին, նշեց Լևոն Իգիթյանը՝ կարծիք հայտնելով, որ Վուդրո Վիլսոնի գլխավորած երկիրն այսօր վարձել է  նրա կուսակցությանը, որ այստեղ խառնակչությամբ զբաղվեն:

«Ամեն կնճռոտ հարց, որի մասին մենք էլ գիտենք՝ անընդհատ դարձնում եք երևույթ և ուզում եք հերոս դառնալ՝ բազմության դեմ: Էդ բազմությունը հո էդքան ախմախ չի, ինչքան ձեզ թվում է: Էդ երեք ձայնը, որ դուք ստացել եք՝ վառ պատկեր չի ձեզ համար: Ո՞ր իրավունքով եք դուք՝ երեքով, էս քաղաքին դեմ խոսում, էդքան դատի տալիս, էդ ի՞նչ ամբիցիաներ են: Գիտեք ինչ՝ ինքնակայացման ժամանակը մինչև 25 տարեկան է, եթե մինչ 25 տարի մարդը չի կայանում՝ արդեն ուշացել է: Դուք անընդհատ ինքնակայացման խնդիր ունենք: Այ մարդ, մեր հաշվին, քաղաքի հաշվին: Գնացեք Վաշինգտոնում կայացեք և Սևրի պայմանագիրը աշխատացրեք՝ գրկախառնվենք ձեզ, ընդունենք»,-նշեց Լևոն Իգիթյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Իգիթյանը քննադատության թիրախում էր հայտնվել նախորդ տարի, երբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի ելույթին արձագանքելով՝ նրան բոզ էր անվանել:

ArmLife.am

 

Please enter a valid URL