Search
Close this search box.

«Արթիկ» ՔԿՀ անվտանգության աշխատակցի մոտ ներարկիչ և դեղահաբեր են հայտնաբերվել

Մարտի 19-ին՝ ժամը  09:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հերթափոխի ընդունման հանձնման-ժամանակ պահակատանը կից խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ Կ. Վ.-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Նրա որի մոտից հայտնաբերել են թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա են եղել 13 փոքր փաթեթներ՝ 14,2 գրամ ընդհանուր քաշով, 1 հատ անձեռոցիկով փաթեթավորված փաթեթ՝ 1,5 գրամ քաշով, 10 հատ սպիտակ կլոր դեղահաբեր՝ 1,8 գրամ քաշով, 6,6 գրամ քաշով սև գույնի զանգված և 1 հատ ներարկիչ՝ 6 մլգ թափանցիկ հեղուկով լցված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հարուցվել է քրեական գործ կատարվում է նախաքննություն:

Please enter a valid URL