Search
Close this search box.

«Ելք»-ն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը. ՀՀԿ-ն ոտքի չկանգնեց

«Օրակարգում ունենք Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրման մասին հարց, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 10 տարի առաջ սպանվածների հիշատակը»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը: Տեսնելով, որ մեծամասնությունը ոտքի չկանգնեց, ասաց. «Ցավում եմ, որ մնացածը չհարգեցին նրանց հիշատակը. դա ՀՀ քաղաքացիներ էին, ոստիկաններ: Ցավում եմ, որ ձեր վերաբերմունքը դա եղավ»,-նշեց Սիմոնյանը՝ դիմելով ՀՀԿ-ին:

«Կարիք չկար, որ նիստի օրակարգն այդպես սկսեիք»,- ասաց քաղաքապետը: «Ավելի լավ է՝ ոչինչ չասեիք»,-արձագանքեց Անահիտ Բախշյանը՝ դիմելով Տարոն Մարգարյանին:

Please enter a valid URL