Search
Close this search box.

Սոբչակն իր համար նախագահական ընտրությունների գլխավոր արդյունք է անվանել 1 մլն քաղաքացիների կողմից ստացած աջակցությունը

Հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նախագահական ընտրությունների գլխավոր արդյունք է իր համար անվանել Ռուսաստանի 1 միլիոն քաղաքացիների կողմից ստացած աջակցությունը՝ չնայած նրան, որ միջինը նման աջակցություն նա ստանում է Instagram-ում իր տեսաձայնագրությունների համար: Նա, ընդ որում, հայտարարել է, որ չի կարողացել շատ մարդկանց համոզել գալ ընտրությունների, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սոբչակն Instagram-ում 5,6 միլիոն հետևորդ ունի, նրա տեսաձայնագրությունները ստանում են ավելի քան 1 միլիոն օգտատերերի աջակցությունը. «Այդ քվեարկության գլխավոր արդյունքն իմ ու մեր թիմի համար 1 միլիոն ձայնն է, միլիոն մարդ, որ աջակցել է մեր արժեքներին: Դա շատ հիանալի է, ոչ անտարբեր քաղաքացիներ: Եթե միլիոն մարդ մեզ հետ կուսակցություն ստեղծի, մենք կփոխենք Պետական դուման: Եթե միլիոն մարդ դուրս գա խաղաղ հանրահավաքի, մենք կփոխենք երկիրը»,- գրել է նա Instagram-ում:

ԿԸՀ տվյալների համաձայն՝ Սոբչակը քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո ՌԴ նախագահական ընտրություններում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 1,67% ձայն արդյունքով:

Please enter a valid URL