Search
Close this search box.

Վլադիմիր Պուտինը հաղթում է նախագահական ընտրություններում

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հավաքում է 76,67% ձայն՝ քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո,  «ՌԻԱ Նովոստի» փոխանցմամբ՝ տեղեկացրել է  ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Վ. Պուտինի օգտին  քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 մլն-ով ավելի է 2004 թվականի ցուցանիշից։

ՌԴ Կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը հավաքում է 11,79%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66%, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67%, «Յաբլոկո»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին՝ 1,04%, Բորիս Տիտովը՝  0,75%, Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%, Սերգեյ Բաբուրինը՝ 0,65% ձայն։

ՌԴ գործող նախագահն իր կողմնակիցներին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ իր թիմին հաջողվեց ցուցադրել արժանի արդյունք։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 18-ին, մասնակցել է 8 թեկնածու։

 

Please enter a valid URL