Ժողովու՜րդ հերոսիդ են դատում։ Երկու երեք օրից պիտի որոշեն ինչքան փակել բանտախցում ։ Հետո չասեք թե լավ չհասկացաք, թե ինչ եղավ, որ հերթական կռվում էլի …. Որովետև մենք լուռ էինք , որովհետեվ մեր հերոսը մեզ համար շատ է, որովհետև մենք ողբ ու կական սիրող ժողովուրդ ենք, մեր մաշկը մեզ ավելի մոտ, մեր տանիքը մի ամբողջ երկրից, շատ , մեր շահը երկրից թանկ, մեր հերոս սիրելը գնա մեռի հետ կսիրենք, մեր ազգային գաղափարը Ապրիլի 24 ին քայլենք ու բոռանք։
Մենք շողուլից ընկել ենք։ Ժողովուրդ հերոսիդ են դատում, թե դեռ տեղյակ չես , առասպելդ են դատում, որ վաղը Քաջ Նազարի ճանճասպանը պարտադրեն թուր Կեծակիիդ փոխարեն , որ Ցռան Վերգոն ելնի ու հրեշի նման մեզ նեսից ուտի։ Թե՞ արդեն կերել է ու հերոսդ Հաց բերելու համար սպանվում է, Երկիր սիրելու համար զնդան նետվում։ Ժողովու՜րդ հերոսիդ են դատում…էս մեզ են դատում
Արմեն Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից