ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից վեցը գտնվում է Հայաստանի, մեկը՝ Արցախի տարածքներում, հաղորդում է «911 Արտակարգ թերթ»-ը:
Մարտի 9-12-ը Հայաստանի Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում գրանցվել է 0,7-1,6 մագնիտուդ ուժգնությամբ վեց երկրաշարժ: Մարտի 13-ին 1,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արցախի Մարտակերտ քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:
Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ:
Մարտի 9-ին՝ Թուրքիայում՝ Վան քաղաքից 30 կմ դեպի հյուսիս, մարտի 9-ին եւ 10-ին Իրանի Ահար քաղաքից 31 կմ դեպի արեւմուտք, մարտի 10-ին Ադրբեջանի Աղջաբադ քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, մարտի 12-ին՝ Թուրքիայի Չալդրան քաղաքից 32 կմ դեպի հարավ: , մարտի 13-ին՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Մակու քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, նույն օրը Նախիջեւան-Իրան սահմանային գոտում՝ Շարուր քաղաքից 4 կմ դեպի հարավ-արեւմուտք:
Տարածաշրջանից դուրս. գրանցվել է մեկ երկրաշարժ. մարտի 8-ին Պապուա Նոր Գվինեայի Նոր Իռլանդիա կղզու ափերի մոտ: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: Այդ տարածքում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է: