Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հարավ-Արևմտյան թաղամասում մանկապարտեզը տրվել է համատիրությանը, իսկ երեխաները սպասում են իրենց հերթին

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սա Հարավ-Արևմտյան Բ-3 թաղամասի նախկին մանկապարտեզի շենքն է, որի 1-ին հարկի 3 ապակեպատպատուհան ունեցող սենյակում ծվարել է “Լիլիա” համատիրությունը։ Ստորև այդ շենքի այսօրվա վիճակը։ Իսկ Մալաթիայում որքան երեխաներ են իրենց նախադպրոցական կրթությանը հերթում սպասում, պետական գաղտնիքի նման փակ է կամ չի արտահայտում իրականությունը, որովհետև երեխաներին հերթագրում են 3 տարին լրանալուց հետո, երբ երեխան արդեն պետք է սկսի հաճախել մանկապարտեզ:Տրամաբանությունն անհայտ է: Նշեմ նաև, որ Երևանում թվով 87 մանկապարտեզներում գործում են նաև կրտսեր՝ 2-3 տարեկանների համար խմբեր ու այնտեղ քանի երեխա կա հերթագրված, նույնպես պետական գաղտնիք է:

Please enter a valid URL