Search
Close this search box.

Սառնամանիքներն առայժմ Հայաստանին չեն սպառնում. Գագիկ Սուրենյան

Եվրոպայի սառնամանիքներն առայժմ Հայաստանին չեն սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա օրերին կտրուկ եղանակային փոփոխություններ չեն սպասվում: Ինչ վերաբերում է Եվրոպայի սառնամանիքներին, ապա առայժմ մտավախություն չկա, որ դրանք կարող են լինել Հայաստանում»,-ասաց  Գագիկ Սուրենյանը:

Հայաստանում տաք եղանակը կպահպանվի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Եվրոպայում սառնամանիքները շարունակվում են: Ուժեղ քամիները մեծ վնաս են հասցրել մի քանի քաղաքներում` արմատախիլ են արվել ծառեր, պոկվել են տանիքների կտուրներ, վնասվել են ավտոմեքենաներ: Կան զոհեր և վիրավորներ: ԱՄՆ-ում ու Կանադայում էլ ձնամրրիկի հետևանքով գրեթե 1 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Իսկ Մոսկվայում ձյան առատ տեղումները գործնականում կազմալուծել են երթեւեկությունը:

Please enter a valid URL