Search
Close this search box.

Պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանին անհանգստացնում է  կենսաթոշակների եւ պետական նպաստների վրա արգելանք դնելու ընթացակարգերի խախտումները: Նրա խոսքերով՝ գործող օրենսդրական կարգավորումներով սահմանված են կենսաթոշակի, նպաստների արգելանքի եւ բռնագանձման կիրառման դեպքերի առանձնահատկությունները:

«Մասնավորապես՝ կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել։ Միաժամանակ գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,-նշել է կառավարության ղեկավարը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը այդ հարցի հետ կապված   հանձնարարականներ տվեց արդարադատության նախարարին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, Թվային Հայաստան հիմնադրամի տնօրենին, ինչպես նաեւ  առաջարկեց կենտրոնական բանկի նախագահին երկու ամսում մշակել եւ կառավարությանը ներկայացնել առաջարկություններ: Առաջարկությունները պետք է վերաբերվեն նշված սահմանափակումների ընթացակարգերի լիարժեք պահպանմանը:

Please enter a valid URL