Search
Close this search box.

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի փոխչեմպիոնին՝ Սերգեյ Կարյակինին

Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Չորրորդ տուրում Հայաստանի առաջին համար Լևոն Արոնյանը սևերով հաղթել է աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինին: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 67-րդ քայլում:

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակել է 2 միավոր:

Տուրի մյուս պարտիայում ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:

Please enter a valid URL