Search
Close this search box.

«Ժամանակ». Հետաքրքիր ու դիտարժան. Ինչպիսին կլինի հայ օլիգարխների մուտքը ֆուտբոլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեն որոշում է կայացրել ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019թթ. մրցաշրջանի առաջնությանը մասնակցելու համար արտոնագրեր շնորհել 10 ակումբների:

Բացի նախորդ առաջնությանը մասնակցած 6 թիմերից, այս տարվա օգոստոսից մեկնարկող առաջնությանը մասնակցելու արտոնագիր են ստացել եւս չորս ակումբներ՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա»:

«Էրեբունին» պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանին, իսկ «Արարատ-Մոսկվան»՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին: Հայ օլիգարխների մուտքը ֆուտբոլ խոստանում է ավելացնել մրցակցությունը եւ ավելի դիտարժան դարձնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL