Search
Close this search box.

«Հայկական Վերածնունդ»-ը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրում ՀՀ իշխանությունների գործելաոճի, արտագաղթի ու քաղբանտարկյալների խնդրի վրա

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին
Հարգելի պարոն գլխավոր քարտուղար,
Ութ ամիս առաջ, 2017 թ-ի հուլիսի 17-ին, Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեի անդամները ցույց արեցին Ստրասբուրգում, Եվրախորհրդի նստավայրի դիմաց, որտեղ եւ Ձեզ ուղղված մի նամակ հանձնեցին:
Այս նամակին հետեւեց ԵԽ մարդու իրավոունքների եւ իրավունքի գերակայության հարցերով տնօրեն՝ Քրիստոս Ջիակումոպուլոսի պատասխանը: Իր նամակում գլխավոր տնօրենը մեզ հավաստիացնում էր, որ Եվրոպայի Խորհուրդը վարում է «Հայաստանի հետ սերտ համագործակցություն՝ բարեփոխումներ իրականացնելու համար՝ մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման նպատակով» և ավելացնում էր, որ «հատուկ ուշադրություն է դարձվում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը»:
Վերջերս, Հայաստանում, քաղաքացիական հասարակությունը, որը ձգտում է եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, ողջունեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումը, ինչպես որ նա գոհունակություն է հայտնում ամեն անգամ երբ Հայաստանը Եվրոպային մոտենալու քայլ է անում:
Սակայն հույսերը շարունակապես մնում են չարդարացված։ Քանի որ, իրականում, Եվրամիության հանձնարարությունները չեն կատարվում: Այդ հանձնարարությունները, չիրականացվելու դեպքում՝համապատասխան պատժամիջոցների ենթարկված չլինեով, եւ լինելով ոչ հարկադրական, անմիջականորեն կախման մեջ են գտնվում իշխանությունների քաղաքական կամքից: Հեշտ է կանխատեսել, թէ ինչպիսի արդյունքի կարելի է հասնել այն դեպքում, երբ Եվրախորհդի հանձնարարությունները, որոնց նպատակն է հանրային կառավարման բարելավումը, իշխանությունների տարանջատումը եւ կամ կաշառակերության վերացումը, ուղղված են այնպիսի իշխանությունների, ում շահերը հակասում են նույն այդ հանձնարարությոնների իրականացմանը։
Իրականում իրավիճակը վատթարանում է . կաշառակերությունը ամենուրեք է, հասարակական կազմակերպությունները կամ գրեթե դադարեցրել են իրենց գործունեությունը, կամ էլ պարզապես դադարել են գոյություն ունենալ, բնակչության մեջ ցրված մի վախ կա (վախ՝ ինքն իր համար, վախ՝ իր հարազատների համար), իսկ ամենաանապահովների շահագործումն աներեւակայելի չափերի է հասել: Արտագաղթը զանգվածային է, ու վերջին շրջանում Հայաստանից Ստրասբուրգ եկած 9000 հայերը, որոնց մասին խոսք էր գնացել անցյալ տարի, դրա վկայությունն են։
Հայաստանի իշխանություններն իրենց կողմից, օգուտ են քաղում Եվրոպա-Հայաստան մերձեցումից. դրա շնորհիվ՝ ներկայանալով մեծ դեմոկրատի դեմքով, նրանք նոր դիրքորոշում են դրսեւորում, իսկ դա իրենց շահեկան պիտի լինի 2018-ին, քանի որ Ֆրանկոֆոնիայի այս տարվա գագաթնաժողովը Երեւանում պիտի կայանա: Ձեռքը սրտին դրած՝ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Սա ժպտալու առիթ պիտի տար, եթե այդ «ֆասադի» ետեւում չլիներ մի ժողովուրդ, որն արդեն հոգնել է տառապելուց։
Մինչև ե՞րբ Հայաստանի ղեկավարները խույս կտան եվրոպական հանձնարարություններից: Մինչև ե՞րբ Եվրոպան կհանդուրժի, որ իր տված հանձնարարությունները հեռու մնան դրանց իրականացումից։
Ներկայիս անհանգիստ ժամանակներում, երբ ամբոխավարությունն ու ծայրահեղականությունը վերելք են ապրում, Եւրոպան դժվարությունների առջեւ է, բայց նա՝ մի Դոնալդ Թրամփի դիմաց, մնում է դեռ որպես հենակետ, շարունակում է դեռ լինել մարդու իրավունքների Եվրոպան: Ահա թէ ինչու Եւրոպան պետք է, ավելի քան երբևէ, զգուշանա խաղը խարդախողներից եւ աչալուրջ լինի:
Եթե Եվրամիության հանձնարարությունները կատարվեին, ապա կալանավորման արժանապատիվ պայմաններ ստեղծված կլինեին, հիվանդ կալանավորներին պատշաճ բուժում կցուցաբերվեր, փաստաբանների իրավունքները պաշտպանված կլինեին, ոչ մի սպառնալիք չէր կիրառվի բանտարկյալների հարազատների ու համակիրների նկատմամբ, ավելին, եթէ հանձնարարությունները իրականացվեին, Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չէին լինի: Այն իրականությունը, որը քաղաքական բանտարկյալներ է ծնում, դա անօրինականության, կաշառակերության, կեղծված ընտրությունների իրականությունն է:
Քաղաքական բանտարկյալները Եւրոպայի հանձնարարությունների չիրականացումն են կերպավորում, դրա խորհրդանիշն են: Իսկ ովքե՞ր են այդ խորհրդանշական քաղբանտարկյալները, որոնց իշխանությունները հրաժարվում են տալ «քաղբանտարկյալ» որակավորումը: Այդ ինչպիսի՞ նպատակներ են հետապնդում նրանք որ համարվեն այնքա՜ն վտանգավոր մարդիկ որոնց պետք է բանտարկել։ Բոլորը, բացարձակապես բոլորը, թե՛ զենք վերցնողները և թե՛ պարզապես իրենց կարծիքն արտահայտողները, բոլորը նույն պահանջն ունեն Հայաստանի համար՝ ազատ եւ անկախ իրավական պետության, սոցիալական արդարության հաստատում, ընդհանուր նպատակ, ինչը, սակայն, կեղծված ընտրություններն անխուսափելիորեն խափանում են:
Սույն նամակին կցված ցուցակում նշված քաղբանտարկյալներից և ո՛չ մեկի տեղը ճաղերից այն կողմ չպետք է լինի: Բոլորը պետք է ազատ արձակվեն: Պետք է ազատ արձակվեն նրանք, ովքեր հիվանդ են (նամակին կից հիվանդ բանտարկյալների ցուցակը), պետք է ազատ արձակվեն այն բանտարկյալները, որոնց համար փետրվարի 9-ի նիստում դատախազը, որի միակ նպատակն է կոտրել ընդդիմության ցանկացած փորձ, պահանջեց անհամապատասխան պատժամիջոցներ . Ժիրայր Սեֆիլյան (11 տարի), Գեւորգ Սաֆարյանը (4 տարի և 6 ամիս), Սասունիկ Կիրակոսյան (4 տարի 6 ամիս), Ներսես Պողոսյանը (4 տարի), Հրայր Թոփչյանը (3 տարի), Գալուստ Գրիգորյան (3 տարի), պետք է նաեւ ազատ արձակվեն Կարո Եղնուկյանը, Անդրեաս Ղուգասյանը, Շանթ Հարութ

Please enter a valid URL