Search
Close this search box.

ՖՈՏՈ. SOS Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյան. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևանի կոնսերվատորիայի դիմացի այգում, նկարում երևացող Սայաթ Նովայի արձանի ետևում շրջափակված այս տարածքում ի՞նչ է կատարվում, բավական է կրպակախեղդ անեք մայրաքաղաքը, բավական է կանաչ տարածքներն ու գազոնները թիզ-թիզ տաք կառուցապատման ու կանաչ տարածքները, գազոնները կրպակներով կամ բացօթյա սրճարաններով փաթաթեք: Շնչելու թթվածին չկա քաղաքում, քաղաքի կանաչն ավելացնելու փոխարեն բետոնն եք ավելացնում ու քանի՞ կոպեկ արժի այն հսկայական ծախսը,որով ուզում եք նշել 2800-ամյակը: Պատասխանեք, խնդրում եմ, ի՞նչ է կատարվում այս շրջափակված տարածքում

Անահիտ Բախշյան-ի լուսանկարը:
Please enter a valid URL